Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի գոտում հայ փրկարարների մասնակցությամբ 2 աղջնակի են հանել փլատակների տակից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
«Յոթերորդ օրը երկու հրաշք ևս պատահեց։ Ադըյամանում, Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ-ի ջոկատների գործակցությամբ երկու աղջնակի են դուրս հանել փլատակների տակից»,-ասվում է գրառման մեջ։
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։