AM
21 April 2009 - 14:26 AMT

ՖԻԴԵ-ն Տիգրան Պետրոսյանի անվան մարզչական մրցանակ է սահմանել

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) առաջին անգամ ամենամյա մարզչական մրցանակներ է սահմանել, որոնք կշնորհվեն վերջին մի քանի տարիներում նշանակալի հաջողությունների հասած մարզիչներին: Հուշամեդալ է շնորհվելու նաեւ լեգենդար հայ շախմատիստ, աշխարհի իննակի չեմպիոն Տիգրան Սարգսյանի անունով:

Մրցանակների շնորհման մասին որոշումն ընդունվել էր ՖԻԴԵ-ի մարզչական կոմիտեի վերջին նիստի ժամանակ 2008-ի ՖԻԴԵ-ի դրեզդենյան վեհաժողովի շրջանակներում, եւ հաստատվել էր ՖԻԴԵ-ի Նախագահական խորհրդի խորհրդակցության ժամանակ 2009-ին Ստամբուլում:

Սեպտեմբերի 1-ին կձեւավորվի ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովի 7 անդամներից կազմված ժյուրի, որի անդամները չեն կարող հավակնել մրցանակների:

Մրցանակները հանձնվելու են հետեւյալ 5 անվանակարգերում`

«Միխայիլ Բոտվիննիկի» հուշամեդալ- տղամարդ մարզիչներին կամ ավագներին տղամարդկանց մրցություններում լավագույն արդյունքների հասնելու համար, որոնցում գլխավորը համարվում են աշխարհի առաջնությունները եւ օլիմպիադաները;

«Սեմյոն Ֆուրմանի» հուշամեդալ- «Միխայիլ Բոտվիննիկի» նման մրցանակ, որը շնորհվում է կանանց;

«Մաքս Էյվեի» հուշամեդալ- պատանի շախմատիստների մարզիչներին շնորհված մրցանակ պատանեկան մրցություններում լավագույն արդյունքների համար, այդ թվում միջմայրցամաքային առաջնություններ եւ աշխարհի առաջնություններ, ինչպես նաեւ հայտնի շախմատային դպրոցների եւ ակադեմիաների հիմնադիրներին եւ ուսումնական ծրագրերի ստեղծողներին;

«Իսահակ Բոլեսլավսկու» հուշամեդալ- լավագույն շախմատային դասագրքի համար մրցանակ, ինչպես նաեւ շախմատի զարգացման հոդվածների շարքի եւ ծրագրերի համար;

«Տիգրան Պետրոսյան» հուշամեդալ- վերջին տարիների հատուկ ձեռքբերումների համար մրցանակ:

Հուշամեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 10-ին: