AM
21 April 2009 - 16:13 AMT

Հայաստանի պատանեկան հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իրանի հավաքականի հետ

Հայաստանի պատանեկան հավաքականն ապրիլի 25-ից 30-ն ուսումնա-մարզական հավաք կանցկացնի Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որի ընթացքում երկու անգամ ընկերական խաղերում ուժերը կչափի Իրանի հասակակիցների` մինչեւ 16 տարեկանների ընտրանու հետ: Թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հավաքական է հրավիրել 20 ֆուտբոլիստի: Ընկերական խաղերը տեղի կունենան ապրիլի 27-ին եւ 29-ին:

Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստների կազմը`

Դարպասապահներ`

Գեւորգ Հարությունյան («Փյունիկ-93»)
Գարեգին Մարկոսյան («Փյունիկ-93»)

Պաշտպաններ`

Դավիթ Լեւոնյան («Փյունիկ-93»)
Վասպուրակ Մինասյան («Փյունիկ-93»)
Շիրակ Գեւորգյան («Փյունիկ-93»)
Արամ Շահնազարյան («Բանանց-93»)
Հարություն Օհանյան («Բանանց-93»)
Հակոբ Լոռեցյան («Բանանց-93»)
Աշոտ Ավագյան («Բանանց-93»)

Կիսապաշտպաններ`

Նաիրի Մինասյան («Բանանց-93»)
Դավիթ Ասլանյան («Բանանց-93»)
Նորայր Սարգսյան («Միկա-94»)
Դավիթ Զաքարյան («Փյունիկ-93»)
Յուրի Գարեգինյան («Փյունիկ-93»)
Գոռ Մալաքյան («Փյունիկ-93»)
Արմեն Միքայելյան («Բանանց-93»)

Հարձակվողներ`

Ղուկաս Պողոսյան («Փյունիկ-93»)
Արսեն Փիլոյան («Փյունիկ-93»)
Վարդան Բակալյան («Փյունիկ-93»)
Արարատ Եգանյան («Բանանց-93»)