Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Տեղական ժամանակով 13:35-ին քարտուղար Բլինքենը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- նշված է պետքարտուղարի օրակարգում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով գտնվում է Մյունխենում, որտեղ մասնակցում է Անվտանգության համաժողովին։ Մյունխենում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։