Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել ՖԻԴԵ-ի Գրան-պրի չորրորդ փուլի 6-րդ խաղաշրջանում: Արոնյանը սպիտակներով արագ հաղթանակ է տարել ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ` այդպիսով արձանագրելով իր երրորդ հաղթանակը Նալչիկում Գրան-պրի չորրորդ փուլի շրջանակներում: Իր առաջին հաղթանակը մրցաշարում տարել է նաեւ ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը, որը սպիտակներով գերազանցել է մրցաշարի առաջատար ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին: Ոչ ոքի են ավարտվել Կամսկի – Գելֆանդ եւ Կասիմժանով – Բակրո հանդիպումները:
Լեւոն Արոնյանը ներկա պահին 4 միավորներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
6-րդ խաղաշրջանի մնացած հանդիպումները շարունակվում են: