AM
20 Փետրվար 2023 - 14:34 AMT

Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այց է կատարել ՌԴ

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում։ Այցը տեղի է ունեցել փետրվարի 12-16-ը։

Դրա ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել հասարակական, քաղաքական, փորձագիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։