AM
21 Փետրվար 2023 - 09:32 AMT

ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով շարասյուն են ուղեկցել Գորիսից Ստեփանակերտ

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմը Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար բեռով շարասյուն է ուղեկցել, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացն ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել տեղաշարժը վերսկսելու շուրջ։

Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել երեք երթուղով Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։