AM
21 Փետրվար 2023 - 12:20 AMT

Քեսաբի Սբ Աստվածածին եկեղեցին կրկին վնասվել է երկրաշարժից

Փետրվարի 20-ի երեկոյան Սիրիայի և Թուրքիայի տարածքում տեղի ունեցած 6.4 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները Սիրիայի տարածքում առավելապես զգացվել են Քեսաբում։

Փետրվարի 6-ի երկրաշարժից արդեն իսկ վնասված Քեսաբի Սբ Աստվածածին եկեղեցին կրկին վնասվել է, հայտնում է Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը։

«Ցնցումը ուժգին է եղել։ Բնակչությունը դուրս է եկել բնակարաններից՝ ապաստանելով ակումբում կամ իրենց մեքենաների մեջ»,- ասվում է գրառման մեջ։

Սուրբ Աստվածածին եկեղեցին (Քեսաբ) գտնվում է Քեսաբի կենտրոնական թաղամասում, կառուցվել է 18-րդ դարում։