AM
21 Փետրվար 2023 - 14:27 AMT

Արցախի գլխավոր դատախազը պետնախարար նշանակվելու առաջարկ է ստացել

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ԱՀ պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել: Այդ լուրը նա հաստատել է MediaHub-ի հետ զրույցում։

«Առաջարկը ստացել եմ, որոշում դեռ չեմ կայացրել»,- ասել է նա։

Նշվում է նաև՝ ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ի իր ուղերձում կհայտարարի Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին:

Մյունխենի համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ Ռուբեն Վարդանյանի։ Մի քանի օր առաջ Վարդանյանն ամփոփել է ԱՀ պետնախարարի պաշտոնում իր պաշտոնավարման 100 օրը, որից 67-ն անցել է շրջափակման պայմաններում։