2022-ին Վրաստան է ներկրվել 1203 տոննա տարբեր տեսակի ծաղիկ և կոկոն ծաղկեփնջերի և կոմպոզիցիաների համար՝ ընդհանուր 3 մլն դոլարի, ինչը ռեկորդային է վերջին տարիների համար։
Վրաստանը ծաղիկ է ներմուծել 13 երկրից, որոնց ցանկը գլխավորում է Հայաստանը։ ՀՀ-ից Վրաստան է արտահանվել 432 տոննա ծաղիկ՝ 1․2 մլն դոլարի, գրում է BM.gе-ն։
Հայաստանին հաջորդում են Էկվադորը, Նիդերլանդները, Թուրքիան և Քենիան։
Էկվադորից Վրաստան է ներկրվել 198 տոննա ծաղիկ՝ 584,000 դոլարի, Նիդերլանդներից՝ 39 տոննա՝ 495,000 դոլարի, Թուրքիայից՝ 443 տոննա՝ 379,000 դոլարի, Քենիայից՝ 73 տոննա՝ 231,000 դոլարի։
Որոշ քանակի ծաղիկ է ներկրվել նաև Հնդկաստանից, Ադրբեջանից, Իրանից, Կոլումբիայից, Եթովպիայից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից և ՌԴ-ից։
Գումարային արտահայտությամբ 2022-ին նախորդ տարվա համեմատ Վրաստան 34․3%-ով ավելի ծաղիկ է ներմուծվել, իսկ ծավալով՝ 36․9% ավելի։






