AM
22 February 2023 - 09:48 AMT

Շիֆը Լաչինի բացման պահանջով Կոնգրեսում նոր բանաձև է դրել շրջանառության մեջ

Կոնգրեսական Ադամ Շիֆը Լաչինի միջանցքի բացման պահանջով նոր բանձև է շրջանառության մեջ դրել ԱՄՆ Կոնգրեսում։ Շիֆը պահանջում է խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ` այդ թվում զրկել վերջինիս ամերիկյան ամենամյա օգնությունից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ադամ Շիֆը նաև ողջունել է Հայաստանի ցուցաբերած մարդասիրական օգնությունը Թուրքիային։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։