Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն ապրիլի 27-28 ուսումնա-մարզական հավաք կանցկացնի Երեւանում: Թիմը կհանգրվանի «Ռեջինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի «Փյունիկ» մարզադաշտում: Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը, Հայաստանի երիտասարդական ընտրանու մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլեւի գլխավորությամբ, ուսումնա-մարզական հավաքի է հրավիրել 22 ֆուտբոլիստի:
Հիշեցնենք, որ Հայաստանի «երիտասարդականը» պատրաստվում է Շվեյցարիայի հետ հանդիպմանը, որը կկայանա ԱԱ-2011 նախընտրական փուլի շրջանակներում հունիսի 5-ին Վիլ քաղաքի «Բերգոլց» մարզադաշտում:
Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կազմը`
Դարպասապահներ`
Գեւորգ Պրազյան («Արարատ»)
Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)
Պաշտպաններ`
Կարեն Խաչատրյան («Փյունիկ»)
Արտակ Անդրիկյան («Փյունիկ»)
Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)
Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»)
Հովհաննես Համբարձումյան («Բանանց»)
Կիսապաշտպաններ`
Կամո Հովհաննիսյան («Փյունիկ-2»)
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Սարգիս Կարապետյան («Բանանց»)
Արտակ Դաշյան («Բանանց»)
Նարեկ Դավթյան («Փյունիկ»)
Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»)
Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»)
Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)
Հարձակվողներ`
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Նորայր Գյոզալյան («Բանանց»)
Ալբերտ Թադեւոսյան («Փյունիկ»)
Վարդան Պետրոսյան («Իմպուլս»)