AM
25 February 2023 - 08:19 AMT

Հայ գեղասահորդուհին Challenge Cup 2023- ում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

Գեղասահքի դպրոցի սան Սոֆի Կարապետյանը Նիդերլանդներում անցկացվող Challenge Cup 2023 մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, հայտնում է գեղասահքի ֆեդերացիան։

Նրա մարզիչն է Գեղամ Վարդանյանը:

Մրցաշարին մասնակցել է 15 մարզիկ։

2023-ի հունվարի վերջին Իտալիայի գեղասահքի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, Սեմյոն Դանիլյանցը, զբաղեցրել էր 4–րդ մրցանակային հորիզոնականը։