AM
25 February 2023 - 12:20 AMT

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է

Աշխարհի առաջնության չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում դուրս է եկել հենացատկի եզրափակիչ:

Դավթյանը որակավորման փուլում գրավել է առաջին տեղը, հայտնում է Հանրային ռադիոն։

Եզրափակիչ են դուրս եկել նաև Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը։