AM
27 February 2023 - 06:39 AMT

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Աշխարհի ոսկե մեդալակիր

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկությունում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն առանձին գործիքների հենացատկի վարժությունում գրավել է առաջին տեղը` դառնալով ոսկե մեդալակիր, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Դավթյանը եզրափակչում վաստակել է 15.133 միավոր։

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Արթուր Դավթյանը դարձել է ոսկե մեդալակիր, Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում զբաղեցրել է 2-րդ տեղը, Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում՝ 3-րդ տեղը։

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու մարտի 1-4-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում: Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք Աշխարհի Առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։