AM
1 Մարտ 2023 - 07:36 AMT

Մալաթիայի հին հայկական թաղամասի տները գրեթե չեն վնասվել երկրաշարժից

Մալաթիայի հին հայկական թաղամասի տները գրեթե չեն վնասվել փետրվար ամսին Թուրքիայում գրանցված ուժգին երկրաշարժերից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մալաթիայի բնակիչ Ֆըրաթ Սարոյանը, տեղեկացնում է Akunq.net-ը։ հաղորդում է մեր հայրենակից

Սարոյանը նաև հավելել է, որ Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կողմից կառուցված աղյուսե տները կանգուն են մնացել այն դեպքում, երբ նորակառույց շինությունների մեծ մասը փլվել է։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն էր ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։