Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանն այցելել է Հալեպի հայ համայնքային կենտրոններում ապաստանած քաղաքացիներին, հայտնում է Արմենպրեսը Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հղումով։
Ավելի վաղ նա նաև այցելել էր Ալ-Շաար շրջան, որտեղ որոնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանից ժամանած փրկարարների խումբը։ Բադալյանը զրուցել էր Իրանի փրկարարական խմբի գլխավոր համակարգողի հետ, ով բարձր էր գնահատել հայ մասնագետների հետ համագործակցությունը` արժևորելով նրանց մասնագիտական բարձր որակները։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն էր ուղարկել Սիրիա և Թուրքիա։






