AM
1 Մարտ 2023 - 11:36 AMT

Գալուզին․ ՌԴ երկարաժամկետ դաշնակիցները ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրներն են

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմավարական և երկարաժամկետ դաշնակիցների վրա ճնշում է գործադրվում ԱՄՆ և նրա կողմից վերահսկվող կառույցների ու պետությունների կողմից, հայտնում է Lenta.ru-ն։

Որպես ՌԴ երկարաժամկետ դաշնակիցներ Գալուզինը նշել է Բելառուսը՝ Միութենական պետության շրջանակում, ինչպես նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը։

ՌԴ-ի և ՀՀ-ից բացի ԵԱՏՄ անդամներ են Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ՀԱՊԿ-ին անդամակցում են վերոնշյալ երկրները, ինչպես նաև Տաջիկստանը։