Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպմանն ասել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար, գրում է Interfax.az-ը։
Ալիևը նաև ասել է, թե Մեծամորի ԱԷԿ-ն իբր լուրջ «տեխնիկական խնդիրներ ունի», նաև հավելել, թե «այդ ատոմակայանի հետ կապված որոշ միջուկային նյութերի ապօրինի վաճառք է իրականցվում»։
Ռաֆայել Գրոսսին Չտարածման շարժման համաժողովում ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանում գործող Մեծամորի Ատոմային էլեկտրակայանում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում անվտանգությունն ապահովելու համար, գրում է «Ազատությունը»։
«Այնտեղ գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, մենք մեր հայ գործընկերների հետ շփումներում քննարկում ենք անվտանգության չափանիշների ապահովման հարցերը», – հայտնել է Ռաֆայել Գրոսսին:






