AM
7 March 2023 - 13:45 AMT

Հավաքական հրավիրված ֆւոտբոլիստների անունները հայտնի են

Մարտի 25-ին Երևանում կայանալիք ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են՝ մասնակցելու առաջիկա հավաքին։

Նրանք են․

Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս Ֆամագուստա» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)

Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Ժորդի Արարատ – «Ինդեպենդյենտե» (Կոլումբիա)

Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար-2» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա)

Տիգրան Բարսեղյան – «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)

Լուկաս Սելարայան -«Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)

Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)

Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ մարտի 25-ին Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը թուրք երկրպագուներ չեն լինի։