AM
14 March 2023 - 07:48 AMT

Ադրբեջանցին Մ23-ԵԱ-ում պարտվել է Մանվելյանին, հարվածել է նրան և որակազրկվել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբշամարտիկ Ռահիմ Հասանովին։

Վերջինս ագրեսիվ վարք է ցուցաբերել, հարվածել է հայ մարզիկին և դրա հետևանքով որակազրկվել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

«Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն»,-ասվում է ֆեդերացիայի գրառման մեջ։

Sputnik Արմենիայի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է հաղթանակից հետո Մանվելյանը մոտենում Հասանովին` ձեռքը սեղմելու, սակայն վերջինս հարվածում է հայ ըմբիշին։

55 կգ Կարապետ Մանվելյանը 1:1 հաշվով հաղթել է նաև թուրք մրցակցին՝ դուրս գալով Մ23 ԵԱ եզրափակիչ։