Ադրբեջանցիներն անկանոն կրակոցներ են արձակել Ամարասի խաղողի այգիներում աշխատող 3 մարդու ուղղությամբ։ Տուժածներ չկան:
Մարտի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Կրակոցների հետևանքով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։
Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։






