AM
16 Մարտ 2023 - 10:54 AMT

Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիլևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։

«Նախագահները կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը, գրում է Interfax.az-ը։

Ալիևն Անկարայում մասնակցելու է Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողվին, որի աշխատանքը մարտի 16-ին է մեկնարկում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որոնք կքննարկի և կներկայացնի իր դիտարկումները։ Նա հավելել է, որ այսպիսով երկու կողմը թևակոխել են պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։