AM
17 Մարտ 2023 - 07:59 AMT

ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են գրանցել Մարտունու շրջանում

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմը հրադադարի խախտում է գրանցել Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան։

«Նշված փաստով ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է իրականացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ռուս խաղաղապահ զորակազմի ավտոշարասյունը հումանիտար բեռ է տեղափոխել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Մարտի 15-ին ադրբեջանցիներն անկանոն կրակոցներ են արձակել Ամարասի խաղողի այգիներում աշխատող 3 մարդու ուղղությամբ։