Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության նախավերջին՝ 10-րդ խաղափուլը: Այս փուլում հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Մարիամ Մկրտչյանը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Գյունայ Մամեդզադեին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Աննա Սարգսյանի խաղն ավարտել է ոչ ոքի:
Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները:
Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 6.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 15-րդ և 18-րդ հորիզոնականները: