AM
29 March 2023 - 11:53 AMT

Արթուր Ալեքսանյանը 3 տարվա ընդմիջումից հետո կմասկանցի ԵԱ-ին

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 տարվա ընդմիջումից հետո կմասկանցի Եվրոպայի առաջնությանը։ Այդ մասին ասվում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում։

Ալեքսանյանը 5 անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, և 1 անգամ դարձել է Եվրոպական խաղերի հաղթող։

Ավելի վաղ Ալեքսանյանը, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող ևս 3 ըմբիշ՝ Մալխաս Ամոյանը, Հրաչյա Պողոսյանը և Ռուդիկ Մկրտչյանը, ընդգրկվել էին հունահռոմեական ոճի ըմբիշների վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում։