Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի Հանրային այգին պաշտոնապես վերանվանվել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով:
Որոշումը միաձայն ընդունել է Պետախ Տիկվայի Քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետ Ռամի Գրինբերգի գլխավորությամբ, հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը Աղան Աբղ. Գոգչյանը։
Բացման արարողությանը Երուսաղեմի Հայոց պատրիարքության կողմից ներկա են եղել դիվանապետ հոգեշնորհ Տ. Աղան Աբղ. Գոգչյանը, Սուրբ Աթոռի թարգման՝ հոգեշնորհ Տ. Վազգէն Աբղ. Ալեքյանը:
Բացման արարողության ժամանակ հնչեել են նաև մեծն Շանսոնիյե Շառլ Ազնավուրի ֆրանսերեն երգերը՝ Տիար Աշոտ Գասպարյանի կատարմամբ, նրան սաքսոֆոնով նվագակցել է տիար Շայ Պերկովիչև:
Հուշաքարի վրա գրված է․ ««Շառլ Ազնավուր (1924-2018)՝ երգիչ, երգահան, դերասան, ֆրանսացի համաշխարհային շանսոնյե, ով կյանքը նվիրել է իր ծննդավայր Հայաստանին և արժանացել է Ազգային հերոսի կոչման: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ազնավուրյան ընտանիքին հաջողվել է բնաջնջումից փրկել տասնյակ հրեական ընտանիքների»: