AM
3 April 2023 - 13:48 AMT

Լեգենդար հաղթանակի 50-րդ տարեդարձին Fastex-ը ներկայացնում է «Արարատ 73-ի» NFT հավաքածուն

Հայաստանի նկարիչների միությունում կայացել է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը, որը նախաձեռնել է Երևանի «Արարատը»:

«Արարատի» համար խորհրդանշական տարին մեկնարկել էր Fastex ընկերության հետ համագործակցությամբ: Պատմական հաղթանակների 50-ամյակի կապակցությամբ «Արարատը» և Fastex-ը պատրաստել են նաև հատուկ NFT հավաքածու:

Լեգենդար հաղթանակի 50-րդ տարեդարձի կապակցությամբ Fastex էկոհամակարգի NFT-ի հարթակում հասանելի է հայտնի ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի նկարազարդումների NFT-ի հավաքածուն: Fastex էկոհամակարգի NFT-ի հարթակում առաջարկվող NFT-ները բավականին մեծ հետաքրքրություն են առաջացրել:

Ջերմ մթնոլորտում անցած միջոցառմանը ներկա էին «Արարատի» վետերաններ Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Սամվել Պետրոսյանը, ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ։

12 NFT-ներից բաղկացած հավաքածուն կարելի է տեսնել և ձեռք բերել կայքում, իսկ NFT-ների ֆիզիկական տարբերակները տեղադրված են Fastex-ի ֆիջիթալ խանութ սրահներում:

Fastex-ն ամբողջապես Web 3.0-ի վրա հիմնված էկոհամակարգ է, որն առաջարկում է պրոդուկտների բազմազան տեսականի:

Fastex էկոհամակարգը ներառում է՝ Fastex Verse, ftNFT շուկան, Fastex Chain, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, Fasttoken և Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը: