AM
6 April 2023 - 14:14 AMT

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

Հայաստանի հավաքականը 2 կետով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ զբաղեցնելով 97-րդ տեղը։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մարտի վերջին Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին խաղում 1:2 հաշվով պարտվել է Թուրքիային և 2:2 հաշվով ոչ ոքի խաղացել Կիպրոսի հետ ընկերական խաղում։

Ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Արգենտինան։