AM
10 April 2023 - 13:33 AMT

Փայլանը չի առաջադրվելու մայիսի 14-ի խորհրդարանական ընտրություններում

Թուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու։

Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Փայլանը տեղեկացրել է, որ կուսակցության ընտրացուցակում իր չընդգրկվելը պայմանավորված է երկու ժամկետի կանոնով։ Այսինքն, այն անձինք, որոնք 2 անգամ ստանձնել են պատգամավորական մանդատ, երրորդ անգամ չեն առաջադրվելու, գրում է Ermenihaber-ը։

«Ես իմ կուսակցության կողմից որպես թեկնածու չեմ առաջադրվի։ Հաջողություն մեր բոլոր թեկնածուներին։ Հաղթանակ (քրդերեն)»,-ասել է նա։

Թուրքիայի քաղաքական կուսակցություններն ապրիլի 9-ին Բարձագույն ընտրական խորհուրդ են ներկայացրել թեկանծուների ցուցակները։