AM
11 April 2023 - 07:50 AMT

Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել Ադրբեջանին

Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել Ադրբեջանին, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Նպատակը հումանիտար բնույթի անհետաձգելի հարցերի քննարկումն է:

«Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մարտի 13-ին Ադրբեջանն առաջարկել է8 ԼՂ-ին հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնել՝ «վերաինտեգրումը քննարկելու համար»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը: Արցախի ԱԳՆ-ն պատասխանել էր, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման: