Ադրբեջանը ՀՀ հետ պետսահմանի սահմանազատման հանձնաժողովի քարտուղարության ղեկավար է նշանակել։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը, հայտնում է APA-ն։
Հանձնաժողովի քարտուղար է նշանակել Մուրադ Նաջիֆբեյլին։
Նա դիվանագետ է, Ադրբեջանի դեսպանն է Էստոնիայում և Շվեյցարիայում։
ՀՀ-ն և Ադրբեջանը երկու երկրի միջև սահմանազատման հանձնաժողովներ են ստեղծել 2022-ի մայիսին։






