AM
23 April 2009 - 18:32 AMT

Հայ թենիսիստները Fed Cup-ում պարտության են մատնել Լիխտենշտեյնի հավաքականին

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Fed Cup մրցաշարի եվրոաֆրիկյան գոտու կանանց թիմային մրցության 3-րդ որակավորման խմբի Բ ենթախմբում: Այս անգամ հայ թենիսիստուհիները հաղթանակ տարան Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ 2:1 հաշվով:

Առաջին միայնակ մրցախաղում Աննա Մովսիսյանը Կատինկա Վոն Դեիխմաննի նկատմամբ հաղթանակ տարավ 7:5, 7:6 հաշվով: Լյուդմիլա Նիկոյանը, ի տարբերություն առաջին փուլի, պարտվեց Մարինա Նովակին 7:6, 2:6, 6:1 հաշվով: Բայց հայ թենիսիստուհիները նույն մրցակիցներից ուժեղ գտնվեցին զույգային մրցախաղում` հաղթելով առաջին երկու սեթերում 6:3, 6:1 հաշվով:

Այսպիով, Հայաստանի հավաքականը առաջատարների ենթախմբում է Նորվեգիայի հավաքականի հետ, որն իր հերթին երկու հաղթանակ է տարել Լիխտենշտեյնի եւ Իսլանդիայի նկատմամբ:

Fed Cup եվրոաֆրիկյան գոտու 3-րդ խմբի Բ ենթախմբի 2-րդ ռաունդի հանդիպումների արդյունքները`

Իսլանդիա- Նորվեգիա- 0:3
Մոլդովա- Եգիպտոս- 1:2