Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն Satty Zhuldyz արագ և կայծակնային շախմատի մրցաշարին: Այն կանցնի ապրիլի 20-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։
Մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ 12 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարի մասնակիցներն են՝ ՄԳ Վլադիմիր Կրամնիկ, ՄԳ Լևոն Արոնյան, ՄԳ Բորիս Գելֆանդ, ՄԳ Ալեքսանդր Գրիշչուկ, ՄԳ Հոու Յիֆան, ՄԳ Ժավոխիր Սինդարով, ՄԳ Վինսենթ Կեյմեր, ՄԳ Հայկ Մարտիրոսյան, ՄԳ Եկատերինա Լագնո, ՄԳ Արջուն Էրիգաիսի, ՄԳ Ջահոնգիր Վախիդով, ՄՎ Բիբիսարա Ասաուբաևա։