AM
22 April 2023 - 07:36 AMT

Թբիլիսիում հարձակվել են «Վրաստանի հայ համայնք» ՀԿ–ի նախագահի վրա․ Նա վստահ է՝ պատճառն ապրիլի 24-ի միջոցառումն է

Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Միրզոյանը վստահ է, որ հարձակման պատճառը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներն են, որ նախատեսված են ապրիլի 23-ին և 24-ին։ Նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է։

Միրզոյանի վրա հարձակվել են, երբ նա գրասենյակից տուն էր գնում։ Դիմակավորված 3 անձ է հարձակվել նրա վրա՝ հարվածել են, գցել գետնին, հայհոյանքներ հնչեցրել։ Նա մի քանի վնասվածք է ստացել։ Հարձակվողներից մեկը տեսանկարահանել է հարձակումը, սակայն, երբ Միրզոյանը դիմադրել է և աղմուկ է բարձրացել, նրանք փախել են։ Նա դիմել է ոստիկանություն, որը 15 րոպե անց մոտեցել է։

Նրա հագուստը պատռել են, կոտրել հեռախոսը։

Նա հորդորել է Թբիլիսիի բոլոր հայերին միանալ դեպի Թուրքիայի դեսպանատուն երթին։