AM
24 April 2023 - 11:25 AMT

Հունաստանի ԱԳ նախարար․ Մտովի համայն աշխարհի հայության հետ ենք

Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ՝ նշելով, որ մտովի համայն աշխարհի հայության հետ են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

«Հայոց ցեղասպանության հիշատակը վառ պահելը ամբողջ մարդկության նվազագույն պարտքն է։ Այսօր մենք մտովի մեր հայրենակից և համայն աշխարհի հայության հետ ենք»,-ասվում է գրառման մեջ։