AM
24 Հունիս 2002 - 17:30 AMT

ԻՏԱԼԻԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆԸ ԵՎՐՈՊԱ

Իտալիան շահագրգռված է Հայաստանի շուտափույթ ինտեգրացմանը Եվրոպա: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Փաոլո Տրաբալցը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարության ապարատում, դեսպանը բարձր է գնահատել Եվրախորհրդի առջեւ Հայաստանի կողմից հանձն առած պարտավորությունների կատարումը: Կողմերը նշել են որ երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման համար իրավական դաշտն արդեն գտնվում է ձեւավորման գործընթացում: ՀՀ վարչապետն ու Իտալիայի դեսպանն այսօր ստորագրել են համաձայնագիր ներդրումների վերաբերյալ: Բացի այդ ստորագրման համար պատրաստ են մի շարք այլ փաստաթղթերը, որոնց ընդունումը կխթանի փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: