AM
4 May 2023 - 10:00 AMT

Մեդվեդև․ Կրեմլի վրա գրոհից հետո Զելենսկու և նրա կողմնակիցների ֆիզիկական վերացումից բացի, այլ տարբերակ չի մնում

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Կրեմլի վրա գրոհից հետո ՌԴ-ին այլ տարբերակ չի մնում, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա կողմնակիցների «ֆիզիկական վերացումը»։

«Այսօրվա ահաբեկչությունից հետո Զելենսկուն և նրա հանցախմբին ֆիզիկապես վերացնելուց բացի այլ տարբերակներ չեն մնացել»,-գրել է նա Տելեգրամի իր ալիքում, հայտնում է «Վեդոմոստին»։

Մեդվեդևը հավելել է, որ Զելենսկին «պետք չէ նույնիսկ անվերապահ կապիտուլացիայի ակտ ստորագրելու համար»՝ հիշեցնելով, որ ժամանակին Ադոլֆ Հիտլերն էլ նման փաստաթուղթ չի ստորագրել։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին միջադեպխն անվանել է «հարձակում Ռուսաստանի վրա» և կոչ է արել «ահաբեկչական կազմակերպությու ճանաչել Կիևի ռեժիմը»։

«Պահանջելու ենք այնպիսի զենքի կիրառում, որը կարող է կագնեցնել և ոչնչացնել Կիևի ահաբեկչական ռեժիմը»։

ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ մայիսի լույս 3-ի գիշերն Ուկրաինան փորձել է 2 ԱԹՍ-ի միջոցով գրոհել Կրեմլը։ Նշվում է, որ սարքերը վնասազերծվել են, ոչ ոք չի տուժել։ Կրեմլում հայտարարել են, որ գնահատում են դա որպես մահափորձ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ և իրավունք են վերապահում իրենց պատասխան միջոցներ ձեռնարկել «այնտեղ, երբ և որտեղ հարկ համարեն»։ Կիևը հերքել է իր մասնակցությունը միջադեպին։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել է, որ Կիևը կապ չունի գրոհի հետ։