AM
10 May 2023 - 08:28 AMT

Կիևն «անբարոյական և անբարյացակամ» է անվանել ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը Մոսկվայի շքերթին

Ուկրաինայի ԱԳՆ-ն «անբարոյական և Կիևի հանդեպ անբարյացակամ» քայլ է անվանել ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը Մոսկվայի զորահանդեսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցել են ՀՀ, Բելառուսի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարները։

«Վերոնշյալ պետությունների ղեկավարների մասնակցությունը հրապարակային միջոցառմանը դիտարկում ենք որպես անբարոյական և Ուկրաինայի հանդեպ ոչ բարյացակամ քայլ, արհամարհանքի դրսևորում ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ԱՊՀ երկրների մասնակցությունը Մոսկվայի Հաղթանակի շքերթին վկայում է նրանց երախտագիտության մասին «նախնիների սխրանքի նկատմամբ, որոնք միասին կռվել և հաղթել են»։ Նա հավելել է, որ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներն իրենց ներդրումն են ունեցել այդ հաղթանակի համար։