AM
24 June 2002 - 17:16 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԼԻՏՎԱՆ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր սկսվում է Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Լիտվա: Վիլնյուսում կկայանա Ռոբերտ Քոչարյանի մենազրույցը իր լիտվացի գործընկեր Վալդաս Ադամկուսի հետ, այնուհետեւ տեղի կունենան հայ-լիտվական բանակցություններն ընդլայնված կազմով: Կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաեւ` համաձայնագիր ռազմական համագործակցության վերաբերյալ: Հունիսի 25-ին ՀՀ նախագահը կայցելի Լիտվայի խորհրդարան, որտեղ կհանդիպի խոսնակ Արթուրաս Պաուլաուսկասի հետ: Այնուհետեւ Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Պալանգա քաղաք, որտեղ կայցելի Կլայպեդայի նավահանգիստը, կծանոթանա նավթային տերմինալի աշխատանքներին: Լիտվայից հետո` հունիսի 26-27-ին նախագահ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Լատվիա եւ հունիսի 27-28-ին` Էստոնիա:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: