Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մանասյանը մրցել է Եվրոպայի չեմպիոն Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբես Մուհիդինի հետ: Մանասյանը զիջել է 0:5 և դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Արմենպրեսը։
Ավելի ուշ Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մրցելու է Ուզբեկստանից Ասիայի չեմպիոն Ռուսլան Աբդուլաևի հետ: