Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքարեն դեմ չէ պաշտպանության պետական կոմիտեի ստեղծման գաղափարին ու դրան անդամակցելուն։
Բաբայանի մամուլի ծառայությունը մեկնաբանել է ԱՀ ԱԺ նախագահի առաջարկած կառավարման մոդելը, որով առաջարկվում է պաշտպանության պետական կոմիտե ստեղծել։
i>Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է, որ առաջարկել է ներդնել մի մոդել, որը փրկել է 1990-ականներին՝ դա պետական պաշտպանության կոմիտեն է։ Թովմասյանը ՊՊԿ-ում 2 թեկնածություն է առաջարկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին։
«Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների հայտնում ենք, որ մայիսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։ Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները»,-ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է Արցախի Ազգային ժողովի նախագահի կողմից իրեն փոխանցված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությանը: Նա հայտարարել է, որ որոշել է ընդառաջ քայլ անել՝ առաջարկել է սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ: Բաբայանն ասել է, որ ցնցումներից խուսափելու նպատակով ԱՀ նախագահի առաջարկն ընդունվել է և առաջարկը 10-օրյա ժամկետում քննարկումներ կանցկացվեն։