AM
22 May 2023 - 08:41 AMT

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարն Արցախում՝ կիրառելով հրաձգային զենք

Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։