Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի նախագծին Վաշինգտոնի աջակցությունը թշնամական ակտ է Հայաստանի հանդեպ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Բրադ Շերմանը: Ինչպես տեղեկացրել են Ամերիկայի Հայկական Համագումարում, Շերմանը նշել է, որ հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պայմաններում նախընտրելի էր նավթատարի անցկացումը Ռուսաստանի տարածքով: Իսկ ամենալավ ելքը կլիներ նավթատարի անցկացումը նաեւ Հայաստանի տարածքով, ավելացրել է կոնգրեսականը: Ինչպես նշել է Ամերիկայի Հայկական Համագումարի նախագահ Ջոն Ջամյանը, Հարավային Կովկասի հիմնական խնդիրը` դա տարածաշրջանային կայունությունն է, իսկ բացառելով Հայաստանի մասնակցությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի նախագծին կարող է միայն բարդացնել իրավիճակը տարածաշրջանում:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: