Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը կժամանի Հայաստան։
Նա մասնակցելու է ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: Այդ մասին ասվում է պատրիարքության ֆեյսբուքյան էջում։
Մաշալյանի այցը կտևի մինչև հունիսի 13-ը։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը մեկնարկել է հունիսի 5-ին։ ԳՀԽ ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը և Արցախին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը, Մայր Տաճարի վերանորոգմանը, Մյուռոնօրհնության արարողությանը և հարակից այլ միջոցառումների կազմակերպմանը, հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, ինչպես նաև նվիրապետական աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր։