AM
9 June 2023 - 09:43 AMT

«Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել Սպերցյանին

Նիդերլանդների «Այաքս» ֆուտբոլային ակումբը հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ձեռք բերելու վերաբերյալ պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին»։ Տեղեկությունը հայտնել է De Telegraaf–ը։

Ըստ պարբերականի, հնարավոր տրանսֆերի արժեքը կարող է կազմել 9 մլն եվրո, գրում է Championat.com-ը։

Ակումբի տնօրեն Սվեն Միսլինտատն արդեն դիմել է Սպերցյանի շահերը ներկայացնող գործակալությանը։

Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։

23-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 40 հանդիպման, դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանը նաև հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։