AM
12 June 2023 - 10:42 AMT

Ծանրամարտի ԱԱ-ն Հայաստանում չի անցկացվի․ Ընտրվել է Բահրեյնը

Ծանրամարտի 2024 թվականի աշխարհի առաջնությունը Հայաստանում չի անցկացվի։

Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայացած նիստի ընթացքում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է, թե որ երկիրը հաջորդ տարի կհյուրընկալի աշխարհի առաջնությունը։, հայտնում է Արմենպրեսը։

Առաջնությունը կկայանա Բահրեյնում:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել նաև Հայաստանն ու Ալբանիան։

Հայաստանն ընթացիկ տարում հյուրընկալել էր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը Օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր: