«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի՝ հունիսի 12-ին կայացած նիստում ընտրվել է շարժման Գործադիր կոմիտեն: Գործադիր կոմիտեի համակարգող է ընտրվել ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Աշխատանքային խմբի կողմից Խորհրդին է ներկայացվել շարժման Գործադիր կոմիտեի առաջին կազմի ընտրության կարգը, որը հաստատվել է միաձայն։ Համաձայն կարգի՝ Գործադիր կոմիտեի անդամները կարող են ընտրվել շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմից:
Գործադիր կոմիտեի անդամներ են ընտրվել Դավիթ Մանուկյանը, Նարինե Աղաբալյանը, Անդրանիկ Սարգսյանը, Գարիկ Աբրահամյանը և Հայկ Ավանեսյանը։
Գործադիր կոմիտեն իրականացնելու է շարժման գործունեության ընթացիկ ղեկավարումը։
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» ստեղծելու մասին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր 2022-ի օգոստոսին։