Ապրիլի 25-ին Գյումրիի քաղաքային խաղադաշտում կայացավ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն լիգայի առաջնության 5-րդ փուլիի չորս հանդիպումներից առաջինը: «Շիրակն» իր դաշտում ընդունում էր Երեւանի «Կիլիկիային»: Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով «Շիրակի» օգտին: 8-րդ րոպեին հաշիվը բացեց գյումրեցի պաշտպան Գեւորգ Հովհաննիսյանը, 5 րոպեից իր թիմի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Գառնիկ Սարգսյանը: Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին «Կիլիկիան» հարձակվող Գրիգոր Մովսիսյանի ջանքերով կարողացավ կրճատել հաշվի մեջ տարբերությունը, բայց ավելիին հասնել չկարողացավ: Բացի այդ գյումրեցիները խաղի վերջին րոպեին կրկին գոլ խփեցին: Աչքի ընկավ հարձակվող Մկրտիչ Նալբանդյանը:
Այդպիսով «Շիրակն» իր երկրորդ հաղթանակը տարավ 5 խաղերի արդյունքում եւ հավաքելով 6 միավոր, հավասարվեց «Կիլիկիայի» հետ:
5-րդ փուլի մյուս խաղերը տեղի կունենան ապրիլի 26-ին: