Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Պետրոս Աշկարյանը (65 կգ) դարձել է պատանեկան Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, հայտնում է «Փաստինֆոն»։
Եզրափակիչ գոտեմարտի ընթացքում Աշկարյանը զիջում էր վրացի Գիորգի Տչիկաիձեին 1։3 հաշվով։ Բայց գոտեմարտի վերջնամասում նա կարողացել է վաստակել հաղթական միավորները և 5։3 հաշվով դարձել Եվրոպայի չեմպիոն։